Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արդարադատության նախարարը վարչապետին զեկուցել է 2017-ի խնդիրները

Արդարադատության նախարարը վարչապետին զեկուցել է 2017-ի խնդիրները
08.02.2017 | 12:07

Արդարադատության նախարարության 2017-ի գերակա խնդիրներն են ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրումը և անհրաժեշտության դեպքում իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների կատարումը։


Ներկայացնելով կառավարությունում գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ դա արվելու է ապահովելու համար դատական գործընթացներում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման իրավական հիմքերը, Էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու և էլեկտրոնային դատական գործ ստեղծելու համար Էլեկտրոնային ծրագրային ապահովման ներդրում, Հարկադիր կատարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերհանում և դրանց վերացմանն ուղղված բարեփոխումների իրականացում և այլն: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է արդարադատության նախարարության կողմից հակակոռուպցիոն բնույթի օրենսդրական նախագծերի հետևողական մշակումն ու ներկայացումը, մատուցվող ծառայությունները հասարակությանն էլ ավելի հասանելի դարձնելուն ուղղված քայլերը:

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ